ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Այս քաղաքական երաժշտական մրցույթում

Այս քաղաքական երաժշտական մրցույթում
24.05.2015 | 13:30

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեդիան, երկրորդ տեղում էր Ռուսաստանը, երրորդ հորիզոնականում՝ Իտալիան: Հայաստանը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:

Հայաստանը ներկայացնող մասնակիցները միավորներ ստացան հետևյալ երկրներից՝ Վրաստան՝ 12 միավոր, Ռուսաստան՝ 6 միավոր, Բելառուս՝ 4 միավոր, Բելգիա, Ֆրանսիա և Մակեդոնիա՝ 3-ական միավոր, Չեխիա՝ 2 միավոր, և Հունաստան՝ 1 միավոր:

Մրցույթը անցկացվում էր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի 5 երգիչները հրավիրվել են աշխարհի բոլոր մայր ցամաքներից՝ Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Թամար Կապրելյանը (Ամերիկա), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա), Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա): Ինգա Արշակյանը (Հայաստան) կամրջում էր աշխարհասփյուռ հայության մեկդարյա պատմությունը խորհրդանշող հնգյակին:

Անսովոր այս ձևաչափը, երգը, գաղափարը թվում էր, թե խելքահան էին անելու եվրոպացիներին: Նույնիսկ մտավախություն կար` մեր երկիրը ո՞նց է դուրս գալու այս ամենի տակից, եթե հանկարծ հայտնվենք առաջին հորիզոնականում: Եվրոպան չհուզվեց: Հայաստանն էլ պարտություն չտարավ: Ոչ, ընդամենը «առերսվեց» ստվերին:

Հիմա հարց` «Եվրատեսիլ»-ը քաղաքակա՞ն մրցույթ է, թե՞ երգի: Եթե թե մեկը, թե մյուսը, պետք է խոստովանենք, որ երկու դեպքում էլ արդյունքի չհասանք: Մի անգամ նշել եմ, որ տաբու կար` եվրատեսիլյան երգի մասին կամ ոչինչ չասելու կամ լավն ասելու: Որովհետև այն ուղղակիորեն առնչվում էր Ցեղասպանությանը:
Կարծում եմ, ի սկզբանե, մերոնք զիջեցին դիրքերը` «Մի' ժխտիր» կարգախոսից անցնելով «Առերեսվիր ստվերին» անհասկանալի կարգախոսին: Ստացվում է` ասում ես մի բան, որ չես ուզում ասել, կամ ասում ես ուզածդ` թաքնվելով ինչ-որ կարգախոսի հետևում` սիրաշահելով Եվրոպային ու «կոնչիտաներին»:
Իսկ Կոնչիտան, եթե հիշում եք, հաղթեց այս քաղաքական երաժշտական մրցույթում, ինչն ամենևին առիթ չէր տալիս` հայկական եռագույնով ծածկելու նրա ուսերը:

Մի խոսքով` մեզ հետ կապող չունեցող շոուներից զերծ մնալու ժամանակն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ